Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   475.91  դրամ
EUR   527.40  դրամ
RUB   7.25  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
04.09.2013   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որտեղ ասվում է.

<<Սիրելի դպրոցականներ, ուսուցիչներ

Ուրախ եմ ձեզ ողջունելու ուսումնական տարվա առաջին օրվա կապակցությամբ, որն ավանդույթի համաձայն մեզ մոտ ամրագրված է որպես գիտելիքի օր: Արդեն  քսաներկուերրորդ տարին է, ինչ այն զուգադիպում է ԼՂՀ անկախության հռչակման տարելիցի հետ: Տոն, որ մեծ խորհուրդ ունի իր մեջ ու ավելի է կարևորվում նրա  քաղաքական ու պատմական նշանակությունը: Պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ին հանրապետության կրթօջախներում անդրանիկ պարապմունքը նվիրվում է  անկախությ անտոնին:

Մեզնից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է այն իրողությունը, որ ազատությունն ու անկախությունը հեշտությամբ չեն նվաճվել  և ձեռքենբերվել մեծզոհողությունների գնով: Իր իրավունքների համար պայքարող արցախահայության պահանջներին Ադրբեջանը պատասխանեց բնակչության բռնի տեղահանմամբ ու դաժան հաշվեհարդարով, հայկական բնակավայրերի, այդթ վում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հրետակոծությամբ ու ռմբակոծությամբ: Լայնածավալ պատերազմ սանձազերծելով բոլոր ուղղություններով, թշնամին մտադիր էր լիովին հայաթափել Արցախը ու խեղդել այն արյան մեջ: Սակայն ի շնորհիվ մեր ինքնապաշտպանական ջոկատների, արդեն իսկ ծնունդ առնող պաշտպանության բանակի, հայ զինվորի բազկի ուժի, մեծաքանակ զորք ու ռազմական տեխնիկա ունեցող հակառակորդը խայտառակ պարտություն կրեց` խնդրելովզ ինադադար կնքել:

Հազարավոր հայորդիներ ու դստրեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի, հանուն ազատ ու անկախ Արցախի` այն համոզմամբ, որ վերջ կտրվի Ադրբեջանի բռնատիրությանը և մեզ կվիճակվի ինքնուրույն տնօրինելու սեփական ճակատագիրը:

Փա~ռք արցախյան ազատամարտում նահատակված բոլոր հայորդիներին:

Արդեն 22 տարի է, ինչ կերտում ենք մեր անկախությունը, մեր երկրի ապագան: Երկրի իշխանությունների, Հայաստանի, աշխարհի համայն հայության աջակցությամբ արագ վերացվել են դաժան պատերազմի հետքերը: Տարեցտարի զարգանում է տնտեսությունը, վերակառուցվում, իրենց տեսքն են բարեփոխում մեր քաղաքներն ու գյուղերը, իշխանությունների կողմի ցպատշաճ հոգ է տարվում բնակչության սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Առաջնահերթությունների թվում, երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում է մնում դպրոցաշինության խնդիրը: Բավական է նշել, որ հետպատերազմյան տարիներին հանրապետությունում  հարյուրից ավելի նոր կրթօջախներ են կառուցվել, բարեկարգվել հին, կիսավեր դպրոցները:

Այդ տեսակետից ուրախանալու քիչ առիթներ չենք ունեցել և ստեփանակերտցիներս: Գրեթե ամեն տարի մայրաքաղաքում աշակերտների առաջ իր դռներն է բացում նորակառույց կամ հիմնանորոգված մի դպրոց` ժամանակակից ամենահարմարավետ պայմաններով, ուր Արցախի վաղվա ապագան է կերտվում: Ուշագրավ է այն հանգամանքը, որ մայրաքաղաքի նախադպրոցական հիմնարկների ծանրաբեռնվածությունը մեղմելու նպատակով, նոր ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում անհամեմատ աճել է առաջին դասարան հաճախողների թիվը:

 Համոզվածեմ, որ ձեռքբերվող գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքների ոգով դաստիարակությունը կնպաստեն սեփական ունակությունների ու կարողությունների դրսևորմանը: Իսկ ամենևին էլ գաղտնիք չէ, որ դպրոցն ավարտող աշակերտը վաղն ավագ սերնդի շարքերը համալրող մեր ապագա մանկավարժն է ու գիտնականը, բժիշկն ու տնտեսագետը, շինարարը, գրողն ու արվեստագետը, ովքեր պիտի ավել շենացնեն և զորացնեն մեր երկիրը, այն դարձնեն առավել ծաղկուն ու բարգավաճ:

Հաշվի առնելով, որ ուսումնական տարվա անդրանիկ պարապմունքը նվիրվումէ գիտելիքի օրվան, իսկ  զարմանահրաշք մանուկներից շատերն առաջին անգամ են ոտք դնում դպրոցի շեմին, քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ողջունում և ի սրտե շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի իրադարձության առթիվ, մաղթում կանաչ ճանապարհ, խաղաղ ու անամպ երկինք, երջանկություն>>,-ասվում է ուղերձում: