Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   475.99  դրամ
EUR   528.92  դրամ
RUB   7.45  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
30.08.2013   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ  օգոստոսի 29-ին կայացած Ստեփանակերտի քաղաքային համայնքի  ավագանու նիստի օրակարգում հիմնականում ներառված էին համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանային ֆոնդից  մի շարք քաղաքացիների, նվիրատվության կարգով բնակարանների, ինչես նաև ոչ բնակելի տարածքների` վաճառքի կարգով օտարման հետ կապված հարցեր:

Անդրադառնալով սեփականաշնորհման խնդրին, քաղաքապետ Ս.Գրիգորյանը տեղեկացրեց , որ համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանների օտարման/սեփականաշնորհման/ գործընթացը մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկվել է դեռևս 1997 թվականից և ԼՂՀ Ազգային ժողովի կողմից  գրեթե ամեն տարի երկարաձգվել է այն: Սակայն հաշվի առնելով, որ այս տարի նման որոշում չի կայացվել, և որոշ անբարեխիղճ  քաղաքացիների մեղքով օտարումը տրամաբանական ավարտին չի հասցվել, նպատակահարմար է գտնվել քաղաքային համայնքի ավագանու միջամտությամբ շարունակել գործընթացը: Այդ շրջանակում էլ ավագանին որոշում  ընդունեց մի խումբ քաղաքացիների, համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանային ֆոնդից` իրավունքի պետական գրանցում իրականացնել նվիրատվության կարգով` քաղաքապետարանի հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

Նիստում հավանության արժանացավ նաև քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների` ուղղակի վաճառքի կարգով օտարման մասին նախագիծը:

Նիստում ավագանու անդամների կողմից բարձրացվեցին մայրաքաղաքի  կենսաապահովման խնդիրներին առընչվող տարաբնույթ հարցեր, որոնց վերաբերյալ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անհրաժեշտ պարզաբանումներ կատարեց և խոստացավ անձամբ զբաղվել դրանց լուծմամբ:

Ստեփանակերտի քաղաքապետի

 մամուլի քարտուղար