Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.34  դրամ
EUR   530.17  դրամ
RUB   7.45  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
25.07.2013   ՍՏԵՂԾՎԵԼ Է ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հիմք ընդունելով ԼՂՀ կառավարության 2013թ. հուլիսի 10-ի <<Կառավարական հանձնաժողով ստեղծելու մասին>> N 430-Ա որոշումը  Ստեփանակերտ քաղաքում ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի տոնակատարության նպատակով, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի տոնակատարության մասին:

Քաղաքապետի որոշմամբ ստեղծվել է տոնակատարության միջոցառումների կազմակերպման քաղաքային հանձնաժողով` փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության, կրթության և սպորտի, ճատրապետության և քաղաքաշինության, բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության, շինարարության և բարեկարգման, զարգացման ծրագրերի, հաշվապահական հաշվառման բաժինների պետերը, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ընկերությունների տնօրենները, Ստեփանակերտի ավագանու անդամները:

Հանձնաժողովին հանձնարարված է մշակել Ստեփանակերտ քաղաքում ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի տոնակատարությանը նվիրված տոնական միջոցառումների ծրագիրը և ներկայացնել անհրաժեշտ ծախսերի նախահաշիվը:

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար