Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.34  դրամ
EUR   530.17  դրամ
RUB   7.45  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
25.06.2013   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Շուտով կամփոփվեն կիսամյակի արդյունքները: Թե ինչպիսին կլինեն դրանք, կախված է թիմի սրտացավ, միակուռ ու նպատակասլաց աշխատանքից: Իսկ նախանշված ծրագրերի և համաքաղաքային խնդիրների իրագործման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ առավել մանրամասն խոսվեց Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից  հրավիրված  աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին  համայնքապետարանի պատասխանատուներից բացի ներկա էին նաև քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ընկերությունների և կառույցների ղեկավարները:

Քաղաքապետ Ս.Գրիգորյանը ներկանների ուշադրությունը մասնավորապես հրավիրեց քաղաքացիներից և հիմնարկ-ձեռնարկություններից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վարձավճարների արդյունավետ համակարգման, պետության հանդեպ ունեցած պարտավորությունները /այդ թվում` հարկային/, ժամանակին  մարելուն միտված խնդիրներին: Նա համոզմունք հայտնեց, որ ընկերություններին կհաջողվի հաղթահարել դժվարությունները, արագացնել վարձավճարների հավաքագրման գործընթացը և հուլիսի 1-ի դրությամբ կատարել ստանձնած պարտավորությունները:

Խորհրդակցությունում արծարծվեցին նաև Ստեփանակերտի ներքաղաքային կյանքին առնչվող տարաբնույթ մի շարք հարցեր: 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար