18.08.2020   ՀԱՅՏԱՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  Ի գիտություն Ստեփանակերտ քաղաքի գովազդատուներին.

Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) կարգն ու պայմանները սահմանվում են Ստեփանակերտի քաղաքապետի կողմից  հաստատված արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համաքաղաքային կանոններին և չափորոշիչներին համապատասխան:

         Նշված կանոններին չհամապատասխանող արտաքին  գովազդի միջոցները ենթակա են սահմանված կանոնների պահանջների համապատասխանեցմանը:

         Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների բաժին կամ զանգահարել (047) 94-15-02 հեռախոսահամարին: