28.03.2019   ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ս.թ. օգոստոսի 5-8-ը Արցախում անցկացվելու են Համահայկական մարզական խաղեր: Սպասվում է միջոցառման մեծաթիվ մասնակիցների ու երկրպագուների այցը` Ստեփանակերտ: Հյուրերին պատշաճ մակարդակով ընդունելու և սպասարկելու նպատակով, մայրաքաղաքում հյուրանոցային ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտների հետ մեկտեղ, դիմում ենք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հնարավորություն ունեն իրենց հարկի տակ վճարովի հիմունքներով ընդունել հյուրերին, սպասարկման հնարավորությունների և պայմանների մասին հայտնել քաղաքապետարան հետևյալ հեռախոսահամարով` 047-94-45-68:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարան