Հոկտեմբերի 13-ին ստեփանակերտցիները կնշեն արդեն ավանդական դարձած քաղաքի օրը և, բնականաբար, տոնակատարությանը կմիանան բոլոր արցախցիները, աշխարհի տարբեր ծայրերում բնակություն հաստատած Ստեփանակերտի նախկին բնակիչները:
Իսկ, թե այդ օրն ինչ է ծրագրվում` հանդիսությունների, տոնական միջոցառումների շրջանակում, այդ մասին շահագրգիռ խոսակցություն ծավալվեց հուլիսի 27-ին ավագանու նիստերի դահլիճում քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նխագահությամբ անցկացված խորհրդակցությունում, որին մասնակցում էին ինչպես քաղաքայի համայնքի ավագանու անդամներ ու քաղաքապետարանի բաժինների պետեր, այնպես է լշահագրգիռ կազմակերպությունների /այդ թվում` ստեղծագործական,...