Ապրիլի 4-6-ը Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ս.Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացան սպարտակիադայի ծրագրով նախատեսված հնգամարտի մրցումներ:
Մրցությանը մասնակցում էին մայրաքաղաքի 12 դպրոցների ու Գեներալ Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմերը /ընդհանուր կազմով` 130 հոգի/: Թիմերի կազմում ընդգրկված էին 5 տղա և 5 աղջիկ: Մարզական պայքարն ընթանում էր 5 մրցաձևերում /կրոսավազք` 500, 1000 մետր ցատկ` տեղից, գնդակի նետում, վազք` 60, 100 մետր, ձգումներ` պտտաձողից, հենում:
Հնգամարտի մրցումներում պատվավոր տեղը զբաղեցրել է 11-րդ դպրոցի հավաքական թիմը: Երկրորդ տեղում ռազմամարտական վարժարանի հավաքական, իսկ...