Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   483.90  դրամ
EUR   559.68  դրամ
RUB   7.38  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
11.02.2013   ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԿԿԻՐԱՌՎԻ ԵՎ <<ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ>> ՍԿԶԲՈՒՆՔԸ

Այն պահից, ինչ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության` Ստեփանակերտ կատարած այցի շրջանակներում հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների միջև դրվեցին համագործակցության հիմքերը /իսկ դա նախորդ տարվա սեպտեմբերին էր/, քաղաքապետարանների ներկայացուցիչների փոխայցելություններն ու ամենատարբեր ձևաչափերով հանդիպումները պարբերական բնույթ են կրում` ուրվագծելով նոր ուղղություններ և ոլորտներ:

Համագործակցության խորացմանը և համատեղ ծրագրերի  իրագործմանն էր միտված փետրվարի 7-9-ը` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանի ղեկավարած աշխատանքային պատվիրակության հերթական այցը Ստեփանակերտ, որի ժամանակ օրակարգում գլխավորապես ներառվել էին քաղաքացիների տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության, սեփական եկամուտների հավաքագրման, անշարժ գույքի կառավարման և հողօգտագործման, ինչպես նաև նորմատիվ իրավական մի շարք ակտերի մշակմանն առնչվող հարցեր:

Պատվիրակության անդամներին ընդունել ու երևանցի գործընկերոջ կողմից` երկու քաղաքապետարանների միջև համագործակցության խորացմանն ուղղված հետևողական քայլերի համար իր գոհունակությունն է արտահայտել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

<<Եթե նախորդ հանդիպման ընթացքում փորձի փոխանակման առարկա են հանդիսացել իրավական, ֆինանսական, ճարտարապետական և հողի կառավարման բնագավառներին վերաբերող խնդիրների քննարկումները, ապա այս անգամ նպատակ էր հետապնդվում ընդգրկուն հարցերի շրջանակում լայնորեն անդրադառնալ տնտեսվարող սուբյեկտների մասով քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը և հստակեցնել մեր դիրքորոշումները: Հաշվի առնելով դրական փորձի արդյունքները, 2012թվականից Երևանի քաղաքապետարանում ներդրված <<մեկ պատուհանի>> սկզբունքին առնչվող բոլոր գործառույթները, ընդհուպ քաղաքացիների ընդունելության նոր կարգը /<<թեժ գծի>> հետ մեկտեղ/ առաջիկայում <<կկիրարկվեն>> և Ստեփանակերտի քաղաքապետարանում>>,-տեղեկացրեց Արթուր Կարապետյանը: Նրա խոսքով, սեփական եկամուտների հավաքագրման ու մի շարք այլ գործառույթների իրականացման տեսանկյունից Ստեփանակերտի քաղաքապետարանի գործընկերները շոշափելի ձեռքբերումներ ունեն, ինչն արդյունավետ աշխատանքի արդյունք է: Ա.Կարապետյանը գոհունակությամբ նշեց, որ իրենք ուսումնասիրել են նաև տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության, անշարժ գույքի կառավարման ուղղություններում իրականացվող գործընթացները, որտեղ դրվատանքի արժանի փորձ է կուտակվում: Նա միաժամանակ հավելեց, թե <<դրանք այն աշխատատար ոլորտներն են, որ շարունակ կատարելագործման կարիք ունեն>>:

Պատվիրակության ղեկավարը լրահույս լինելով, որ երկու քաղաքապետարաններում էլ գործնական ձեռքբերումներն առաջիկայում առավել շոշափելի կլինեն, իր նկատառումները հայտնեց նաև քաղաքացիների ընդունելության, նրանց դիմումների և բողոքների /առաջարկությունների/ վերաբերյալ` Ստեփանակերտի քաղաքապետարանի համապատասխան բաժինների և ստորաբաժանումների աշխատանքը համարելով արդյունավետ:

<<Ուսումնասիրությունների և քննարկումների ժամանակ, բնականաբար, առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում ընթացակարգերի պարզեցմանը վերաբերող փաստաթղթերի կիրակմանը, որոնց հիմքում մասնավորապես քաղաքացիներին ցուցաբերվող ծառայությունների մատչելիության ապահովումն է, -ասաց Ա.Կարապետյանը: - Եվ ուրախալի է, որ իրավական ակտերի և ուղեցույցների օգտագործման տեսանկյունից, էական տարբերություններ գրեթե չկան, և նույն մոտեցումը ցուցաբերվում է և մեզ մոտ` Երևանի քաղաքապետարանում: Ասել է թե` կգա ժամանակը, երբ <<մեկ պատուհանի>> հետ Ստեփանակերտի քաղաքապետարանում լիարժեք գործողության մեջ կմտնի և էլեկտրոնային փաստաշրջանառությունը: Ինչ վերաբերում է անշարժ գույքի կառավարման ոլորտում իրականացվող աշխատանքներին, ապա այստեղ ևս համակարգվող նույն խնդիրներն են, ինչ որ գրեթե առկա են մեզ մոտ>>:

Ըստ պարոն Կարապետյանի, բաժնի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, կապված հասցեավորման հետ, իրենք մտադիր են ստեփանակերտցի գործընկերներին տրամադրել Երևանում կիրառվող ծրագրային նոր տարբերակը: <<Իսկ այն ծրագիրը որ ներդրել ենք սեփական եկամուտների հավաքագրման բնագավառում, համոզվեցինք, որ լիովին արդարացված է: Քննարկումների առանձին քննարկման նյութ էր և օրենսդրական փաստաթղթերի փոփոխությունների հետ կապված խնդիրը, որը պայմանավորված է տնտեսական, իրավական և հարկային դաշտում տեղի ունեցող նոր գործընթացներով>>,-իր խոսքն ամփոփեց պատվիրակության ղեկավար Արթուր Կարապետյանը:

Այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները բավականաչափ օգտակար է համարում և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը` համոզմունք հայտնելով, որ նման ձևաչափով աշխատանքային հանդիպումները կլինեն շարունակական: Նրա կարծիքով, ինչպես իրավական, այնպես էլ գործնական տեսանկյունից, մի շարք ոլորտներում արդեն շոշափելի առաջընթաց է նկատվում: Եվ որպես ասվածի ապացույց, Գ.Նազլուխանյանն անդրադարձավ քաղաքացիների դիմում-բողոքների ընթացքավորման հստակեցմանը միտված ձեռնարկումներին, որոնք կխթանեն <<մեկ պատուհան>> ծրագրի հաջող իրագործմանը:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար