27.08.2020   Օգոստոսի 24-ին կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստ
Օգոստոսի 24-ին կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ: Քննարկումների արդյունքում որոշվեց համաձայնություն տալ՝
✅Ստեփանակերտի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Նելսոն Ստեփանայան փողողի N44/1 հասցեում գտնվող 0.0595 հա հասարակական օգտագործման նպատակով կառուցապատման գործառնական նշանակության հողամասից առանձնացված 0.01001 հա հողամասը 100100 ՀՀ դրամ արժեքով ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի կարգով մայրքաղաքի բնակչուհի Սուսաննա Կառլենի Մինասյանին օտարելուն:
✅Ստեփանակերտի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Նելսոն Ստեփանյան փողոցի N52 հասցեում գտնվող 1.100843 հա բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից 0.114236 հա մակերեսով հողամասը 1142360 ՀՀ դրամ արժեքով ուղղակի վաճառքի կարգով Ստեփանակերտի բնակչուհի Ռիմա Գրիգորիի Ղահրամանյանին օտարելուն:
Ավագանին նաև հաստատեց՝
✅Համայնքի սեփականություն հանդիսացող Հեքիմյան փողոցի N1 շենքի N36 բնակարանը նվիրատվության կարգով բնակարանն օգտագործողներ Սետրակ Իշխանի, Կամելա Սողոմոնի, Վաչիկ և Իննա Սետրակի Իշխանյաններին և Ազատ Նորայրի Հարությունյանին օտարելու մասի որոշումը:
✅Համայնքի սեփականություն հանդիսացող Լազարևի փողոցի N26 տունը նվիրատվության կարգով տունն օգտագործողներ Նելլի Սերգեյի, Արամ և Էդուարդ Վլադիմիրի Բաբայաններին օտարելու մասին որոշումը:
✅Համայնքի սեփականություն հանդիսացող Ալ. Մանուկյան փողոցի N9 շենքի N13 բնակարանը նվիրատվության կարգով բնակարանն օգտագորոծողներ Յուրիկ Ծատուրի, Վլադիսլավ Յուրիկի, Հրանուշ Էդիկի, Լիանա Վլադիսլավի, Վլադիսլավ Սեյրանի Դավթյաններին և Լյուդմիլա Վլադիսլավի ու Սարա Արտիկի Գասպարյաններին օտարելու մասին որոշումը:
Ավագանու կայացրած մեկ այլ որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող Թևոսյան փողոցի N3/7 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարվեց գույքի վարձակալ Նարինե Կարենի Բաբուրյանին, ով վարձակալել էր այդ տարածքը 2018թ-ին և բարեխղճորեն կատարել է վարձակալական պարտականությունները:
Օրակարգային հարցերի սպառումից հետո նիստի ընթացքում մտքեր փոխանակվեցին համաքաղաքային նշանակության տարբեր խնդիրների շուրջ: ❗️Մասնավորապես ավագանու անդամները կոչ արեցին քաղաքապետարանի աշխատակազմին ավելի հետևողական լինել հանգստյան գոտու գործառույթներ իրականացնող բնակելի տների բացահայտման և նրանց իրավական դաշտ բերելու, գիշերային ժամերին հրավառությունների վերահսկման ու բացառման հարցերում: 🤝Քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց հետամուտ լինել նշված բոլոր խնդիրների չեզոքացմանը՝ ակնկալելով ավագանու ինստիտուտի ակտիվ մասնակցությունը այդ գործում: