12.08.2020   Քաղաքապետ Դավիթ Սարգսյանի շնորհավորական ուղերձը` նվիրված Երիտասարդության միջազգային օրվան
Երիտասարդության միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին և նրանց, ովքեր անվերապահորեն հավատում են երիտասարդների ներուժին՝ մեր երկրի զարգացման շարժիչ ուժին: Քաղաքային իշխանությունների անունից հավաստիացնում եմ՝ անելու ենք հնարավորը, որպեսզի Ստեփանակերտը դառնա երիտասարդների համար դրսևորվելու և արարելու հարմար քաղաք, քանզի նաև նրանց նախաձեռնողականության վրա է խարսխված մեր հայրենիքի բարգավաճման տեսլականը: Երիտասարդական ավյունն ունակ է հնարամիտ լուծումներ տալ ամենատարբեր խնդիրներին: Վստահում և ապավինում ենք այդ զորությանը... Նորից ու կրկին՝ շնորհավոր