10.07.2020   Այսօր կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը

Այսօր կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը` քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ: Ողջույնի խոսքում քաղաքապետը խնդրել և հորդորել է նիստի մասնակիցներին իրազեկման աշխատանքներ իրակնացնել քաղաքի վարչական տարածքում գործող հանրային, սննդի օբյեկտներում, առևտրի սրահներում, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում և Պարետի որոշմամբ սահմանված մյուս վայրերում դիմակ դնելու պարտադիր պահանջի վերաբերյալ՝ հանուն մեր բնակչության առողջության անվտանգության:

Օրակարգային հարցերից առաջինը վերաբերում էր Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2020թ. բյուջեի 1-ին կիսամյակի կատարմանը: Քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մ. Համբարձումյանի հաղորդմամբ` հաշվետու ժամանակահատվածում համայնքի ընդհանուր մուտքերը կազմել են 647948.3 հազ. դրամ` պլանավորված 819202.0 հազ. դրամի դիմաց, կատարողաղականը` 79.1%: Ընդհանուր մուտքերի 28.1%-ը կազմել են սեփական եկամուտները, որոնց ուղղությամբ նախատեսված 226758.0 հազ.դրամի փոխարեն հավաքագրվել է 181948.3 հազ.դրամ` կատարողականը ապահովելով 80.2%-ով:

Նիստիընթացքումորոշվեցքաղաքայինհամայնքիբյուջեիպահուստայինֆոնդից442600 դրամհատկացնելՍտեփանակերտիքաղաքայինհամայնքիավագանուանդամներին՝2020 թ. 1-ինկիսամյակիծախսերիփոխհատուցմաննպատակով:

ՀաստատվեցինՆ. ՍտեփանյանփողոցիN 25/10 հասցեումգտնվողՍտեփանակերտիքաղաքայինհամայնքինսեփականությանիրավունքովպատկանողհողամասիցառանձնացվածմասնընդլայնմաննպատակովուղղակիվաճառքիկարգով<<Վան>> ԱԿօտարելումասին, նույնհասցեումգտնվողհամայնքինսեփականությանիրավունքովպատկանողառանձնացվածմասերնուղղակիվաճառքիկարգով<<Վալլեքս Կապիտալ>> ՓԲԸ օտարելու մասին, ինչպես նաև նույն հասցեում գտնվող համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի բաժանման մասին որոշումները:

Ավագանին նաև Ստեփանակերտի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող ոչ բնակելի տարածքներն ուղղակի վաճառքի ձեով օտարելու մասին որոշում կայացրեց:

Նիստի վերջում քննարկվեցին համաքաղաքային նշանակության մի շարք խնդիրներ՝ ջրամատակարարում, փողոցների լուսավորում, ճանապարհների բարեկարգում… Հատուկ անդրադարձ կատարվեց քաղաքի գլխավոր հատակագծի մշակման մանրամասներին: Քաղաքապետը ևս մեկ անգամ կոչ արեց ներկաներին ակտիվորեն մասնակցել հահամահամաճարակային միջոցառումներին և միասնական ուժերով լծվել Ստեփանակերտի բարեկեցությանն ուղղված աշխատանքներին:

Ի դեպ, վերջերս քաղաքապետարան էր դիմել <<Քաղաքացիական ՀԱԲ>> հ/կ-ը, Արցախում ՏԻՄ ինստիտուտի կայացմանը նպաստելու նպատակով, Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստին ներկա լինելու խնդրանքով: Քաղաքային իշխանություններն ընդառաջել են վերոնշյալ կազմակերպությանը. վերջինիս ներկայացուցիչը հետևել էր այսօրվա նիստին: