06.01.2012   Տոնական տրամադրությունը շարունակում է ուղեկցել

   Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների շրջանակում մայրաքաղաքում իրականացված միջոցառումների շարքում, որոնք կազմակերպվել են քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի ու հանրապետության գեղարվեստական կոլեկտիվների նախաձեռնությամբ, դեռ թարմ են մնում Նոր տարվա հանդիսությունները Վերածննդի հրապարակում` գլխավոր տոնածառի շուրջ: Միջոցառում, որն ազդարարվեց Ամանորին նվիրված հրավառությամբ:
    Հատկանշական է, որ տոնական տրամադրությունը ստեփանակերտցիներին հաճելիորեն <ուղեկցում էր> և հետագա օրերին: Ասվածի ապացույցը կարելի է համարել հունվարի 14-ին մայրաքաղաքի Տոնյանի անվան մանկական պուրակում <Ստեփանակերտի քաղաքային մշակույթի տուն> ՊՈԱԿ կողմից կազմակերպված տոնական համերգը, որը տևեց շուրջ 3 ժամ և ուղեկցվում էր երաժշտասերների ջերմ ծափողջույններով:
    Գեղարվեստական կոլեկտիվի տոնական համերգին ներկա է գտնվել նաև քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: