Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   481.74  դրամ
EUR   546.00  դրամ
RUB   7.01  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
11.12.2019   Մայրաքաղաքը պատրաստվում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին մայրաքաղաք Ստեփանակերտը գույների, հագեցած միջոցառումների, և լույսերի ներդաշնակության պակաս չի զգա, և հանրապետության բնակիչներն ու Արցախ ժամանած հյուրերն լիարժեք կվայելեն հանգստյան օրերը: Այս մասին վստահեցնում են քաղաքապետարանի պատասխանատուները` <<ձեռքի տակ>> ունենալով Ամանորի հանդեսների ծրագիրը:

Արդեն երրորդ շաբաթն է, ինչ մայրաքաղաքի փողոցներում և հրապարակներում, տեղական հաստատություններում ու հանրային վայրերում շարունակվում են տարվա տոնական ձևավորման աշխատանքները:  Տեղադրվում են լուսային գունեղ շղթաներ, խորհրդանշական պաստառներ, ձևավորում, և  կատարվում են այն բոլոր հնարավոր աշխատանքները, որպեսզի հետաքրքրություն լինի և մեծերի և փոքրերի համար:

Ավանդույթի համաձայն, 2020-ի նախաշեմին քաղաքի դպրոցներում երեխաների համար կկազմակերպվեն Ամանորի հանդիսություններ ու քաղաքապետարանի կողմից նրանց կբաժանվեն նվերներ:

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն