Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   478.03  դրամ
EUR   530.47  դրամ
RUB   7.50  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
02.12.2019   Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորել է ոստիկանության աշխատողներին

Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորել է ոստիկանության աշխատողներին` մասնագիտական տոնի առթիվ

Ուղերձում մասնավորապես ասված է.

<<Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Ձեզ է վստահված Արցախի Հանրապետության քաղաքացու անվտանգության և իրավունքների պաշտպանության, երկրում հասարակական կարգի և օրինապահության ամրապնդման կարևորագույն ոլորտը, և դուք արժանապատվորեն եք իրականացնում ձեր առաքելությունը: Տեսանելի են և  գնահատելի համակարգում տարեցտարի իրականացվող բարեփոխումները՝ կադրային, տեխնիկական և մասնագիտական վերազինման առումով, որն էլ ավելի է բարձրացնում պետական կառույցի հեղինակությունը:
Այսօր ունենք կայացած և ամուր պետական կառույց, որը հուսալի գործընկեր է և կարող է կատարել իր առջև դրված ամենաբարդ խնդիրը, որին վստահությամբ է վերաբերվում մեր քաղաքացին:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ձեր դժվարին պարտականությունների կատարման մեջ` հաջողություններ: Միշտ եղեք արդիական` թե՛ մասնագիտական պատրաստվածությամբ, թե՛ սկզբունքայնությամբ>>:

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն