15.11.2019   Ստեփանակերտի քաղաքի աշխատանքային կոլեկտիվների միջև ֆուտբոլի առաջնություն

Ստեփանակերտի քաղաքի աշխատանքային կոլեկտիվների միջև ֆուտբոլի առաջնություն

 

Նոյեմբերի 5-13-ը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից <<Վալեքս Գարդեն>> հյուրանոցային համալիրի մարզադաշտում անց է կացվել Ստեփանակերտ քաղաքի կոլեկտիվների միջև մինի ֆուտբոլի մրցաշար` 5 թիմի մասնակցությամբ: Մրցաշարում 1-ին տեղ է գրավել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության թիմը, 2-րդ տեղ` ԱՀ պաշտպանության բանակի թիմը և 3-րդ տեղ` ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության թիմը: Մրցանակային տեղեր գրաված թիմերը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են համապատասխան կարգի պատվոգրերով և դրամական պարգևով, իսկ 1-ին տեղ գրաված թիմը` նաև գավաթով: