11.11.2019   <<Երեք կռանը>> իր ցայտաղբյուրներով կրկին <<խոսեց>>...

Արձագանքելով ստեփանակերտցիների խնդրանքին, քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հանձնարարությամբ  երկու շաբաթ  բարեկարգման, սանմաքրման և վերականգնողական աշխատանքներ են իրականացվել բնակիչների կողմից Ստեփանակերտի <<Երեք կռան>> անվանումը ստացած աղբյուրի(<<Թատերական աղբյուրի>>) շրջապատում` Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի հարևանությամբ:

 Այդ ձեռնարկումը, չըվրիպեց անցորդների տեսադաշտից, ովքեր բնականաբար, ցանկանում են օր առաջ <<խոսուն>> և բարեկարգ տեսնել աղբյուրն ու նրա շրջապատը, հագեցնել իրենց ծարավը:

         <<Ջրմուղ- կոյուղի>> ընկերության գլխավոր ինժեներ Գագիկ Պողոսյանի խոսքով, ով վերահսկում էր իրականացվող աշխատանքների ընթացքը, տարիներ առաջ լաբորատոր հետազոտման արդյունքում դադարեցվել էր ջրի հոսքը` դեպի <<Երեք կռան>> և արձանագրվել, որ խմելու համար այն պիտանի չէ: Ու, քանի որ ջրի որակի հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել, ժամանակավորապես ընտրվեց մեկ այլ տարբերակ: Որոշվեց լիովին ախտահանել ու վնասազերծել ջրատարը և գլխավոր ցանցից անհրաժեշտ քանակությամբ ջուր մղել դեպի աղբյուր:

<<Երեք կռանը>> իր ցայտաղբյուրներով կրկին <<խոսեց>>...

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն