30.10.2019   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՎԱ ԿԱՊ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, Ստեփանակերտի քաղաքապետարանի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոն օրվա կապակցությամբ։ 
Արտակարգ իրավիճակների աշխատող լինելը կոչում է, քանի որ դուք պատրաստ եք անձնազոհությամբ պաշտպանելու մեր բնակչությանը արտակարգ իրավիճակներում: Ձեր մասնագիտական հմտությամբ և անձնվիրությամբ դուք վայելում եք բոլորի համակրանքն ու վստահությունը, ինչը մեծ պատասխանատվություն է և գիտակցելով ձեր դերը, մշտապես էլ ավելի եք հմտանում ձեր մասնագիտության մեջ: 
Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ դուք մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և մարդկային որակներով շարունակեք իրականացնել մեր բնակչության պաշտպանության ձեր առաքելությունը, իսկ ձեր ընտանիքներին ցանկանում եմ բարօրություն և երջանկություն: