![]() |
09.01.2013 ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՆԴՐԱՆԻԿ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Նոր տարվա անելիքներն ու ծրագրերը հստակեցնելու նպատակ էր հետապնդվում հունվարի 9-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված անդրանիկ աշխատանքային խորհրդակցությունում, որին մասնակցում էին ինչպես քաղաքապետարանի բաժինների պետերն ու մյուս պատասխանատուները, այնպես էլ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարները: Խորհրդակցությունում Ս.Գրիգորյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց 2013-ին ծրագրվող աշխատանքների իրականացման ուղղությունների և ծավալների հստակեցման, քաղաքապետարանի բաժինների, նրա ենթակայության տակ գտնվող հիմնարկների 2012թ. գործունեության վերաբերյալ համապատասխան հաշվետվությունների ներկայացման, սկզբունքային նշանակության մի շարք այլ հարցերի վրա: Անդրադառնալով ֆինանսական կարգապահությանն առնչվող խնդիրներին, քաղաքապետը կառույցների պատասխանատուներին հիշեցրեց, որ ծախսերի մասով պետք է բացարձակապես առաջնորդվել պետբյուջեով նախատեսված գումարներով և <գերածախս թույլ տալու մասին խոսք անգամ չի կարող լինել>: Նոր տարում ձեռնամուխ լինելով իրենց պարտականությունների իրականացմանը, քաղաքապետը ներկաներին հորդորեց ցանկացած ոլորտում պատասխանատվությամբ կատարել հանձնարարված գործը, ուշադիր գտնվել քաղաքացիների դիմումների և բողոքների նկատմամբ,ամեն կերպ նպաստել քաղաքապետարանի և հասարակության միջև կապերի սերտացմանը: Օգտվելով ընձեռնված հնարավորությունից, նոր պաշտոնների ստանձնման կապակցությամբ, Սուրեն Գրիգորյանը շնորհավորելով քաղաքային տեսչության նորանշանակ պետ Իրինա Խուրշուդյանին, քաղաքապետարանի սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժնի պետ Իվետա Դանիելյանին, տեսչության քաղաքաշինական ու համաքաղաքային կանոնների պահպանման վերահսկողության բաժնի պետ Սամվել Ղուլյանին, հաջողություններ մաղթեց նրանց աշխատանքում:
Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |