22.08.2019   Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻՆԵՐԻ

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻՆԵՐԻ

 

Հարգելի քաղաքացիներ

Կապված սաստիկ երաշտի հետ` վերջին օրերին անհամեմատ նվազել է մայրաքաղաք մուտք գործող ջրի քանակությունը, ինչը որոշ թաղամասերում, մասնավորապես` բազմաբնակարան շենքերում, ընդհատումներով է հասցվում բնակչությանը: Շուրջօրյա ջրամատակարարմանը բացասաբար են անդրադարձել նաև արտեզյան ջրհորներում արձանագրված վթարները, ինչի պատճառով անհնար է դարձել լիարժեք սնուցումը:

Ստեփանակերտի <<Ջրմուղ կոյուղի>> ընկերության և իրավասու մյուս կառույցների կողմից  անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում իրավիճակը շտկելու, խափանումները բացառելու և ջրամատակարարման խնդիրն արագ կարգավորելու համար: Այդ նպատակով, կենսապահովման համապատասխան կազմակերպությունների պատասխանատուների ներգրավմամբ քաղաքապետարանում ստեղծվել է շտաբ, որը համակարգում  և վերահսկում է բնակչությանը` անհրաժեշտ քանակությամբ ջրի ապահովման աշխատանքները: Սակայն անհրաժեշտ է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը լրջորեն գիտակցի խնդրի կարևորությունը և խնայողաբար օգտվի ջրածորակից, շռայլումներ թույլ չտա` հաշվի առնելով շարունակվող երաշտի հնարավոր հետևանքները:

Օգտվելով առիթից, հայցում ենք ձեր ներողամտությունը, բոլոր ստեփանակերտցիներին կոչ անում ըմբռնումով մոտենալ խնդրին և միասին հաղթահարել դժվարությունները:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն