Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.13  դրամ
EUR   525.98  դրամ
RUB   7.47  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
10.07.2019   ՄԵԿՆԱՐԿԵԼ Է <<ԿԱՇՎԵ ԳՆԴԱԿԻ>> ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ

 

Հուլիսի 8-ին Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան հ. 1 հիմնական դպրոցի մարզադաշտում բակային թիմերի  միջև մեկնարկել է <<Կաշվե գնդակի>> քաղաքային մրցաշարը:

Մրցումներին մասնակցում են մայրաքաղաքի 2006-2007թթ. ծնված պատանիների ֆուտբոլի 16 բակային թիմեր:

Ըստ վիճականության, թիմերը բաժանվել են 4 ենթախմբերի, որտեղ շրջանային եղանակով I  և  II տեղեր գրաված թիմերը պայքարը կշարունակեն օլիմպիական եղանակով: Մրցաշարի ժամանակ ի հայտ կբերվեն լավագույն 3 թիմերը:

I, II  և  IIIտեղեր գրաված թիմերը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից կպարգևատրվեն դիպլոմներով, նվերներով, կարժանական դրամական պարգևների:

Ֆուտբոլի մրցաշարի բացման արարողությանը ներկա է գտնվել  Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն