05.06.2019   ԲԵՄՈՒՄ` Հ.ԳՅՈՒՐՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐՆ ԵՆ

Հունիսի 4-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի լեփլեցուն դահլիճում կայացել է Հ.Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սաների տարեկան հաշվետու համերգը:

Շուրջ երկու ժամ տևած <<ստուգատեսի>> ժամանակ կրթօջախի սաները ցուցադրել են երգելու, նվագելու և պարելու  իրենց շնորհքն ու կարողությունները` գեղագիտական բավականություն պատճառելով ունկնդիրներին: Բոլոր ելույթներն ուղեկցվել են ջերմ ծափերով և ուրախ բացականչություններով` որպես գնահատանք ուսուցիչների և աշակերտների համատեղ, ստեղծագործ տքնանքի ու բոլորանվեր աշխատանքի:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն