Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   477.33  դրամ
EUR   542.20  դրամ
RUB   7.56  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
04.06.2019   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ <<ԿՈՆԻՖԱ-2019>> ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

 

«Բաց դռներ, ամուր դարպաս». այս կարգախոսի ներքո է տրվել «Կոնիֆա»—ի անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի թվով երրորդ առաջնության հանդիսավոր բացման արարողությունը՝ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, որը հյուրընկալել էր ավելի քան 15 հազար մարզասերների Արցախի տարբեր շրջաններից, Հայաստանից, արտերկրից։ Միջոցառումը, որ ուղիղ եթեր է հեռարձակվել Արցախի եւ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ եւ «Կոնիֆա»—ի մարզական հեռուստախողովակներով, դիտելու հնարավորություն էր տվել շուրջ 400 մլն ֆուտբոլասերների։

Հանդիսավոր բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը:

Մարզական աննախադեպ միջոցառմանը, որը եզրափակվել է տոնական հրավառությամբ, ներկա է գտնվել նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն