25.12.2012   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ

Դեկտեմբերի  24-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հրավիրել է տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն` միտված քաղաքապետարանի ենթակա հիմնարկ-ձեռնարկությունների /մասնավորապես`  <<Ջրմուղ-կոյուղի>>,  <<Սանմաքրում>>,    <<>Ջերմային տնտեսություն>, ԲՇՏ,  <<Համայնքային ծառայություն>>  և  այլն/ կողմից  մայրաքաղաքի կենսագործունեության  բարելավմանը:   Աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով,  Ս.Գրիգորյանը  կառույցների  պատասխանատուներին մի շարք հանձնարարություններ  տվեց:

Քաղաքապետը հետաքրքրվեց ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեությամբ, փորձելով  պարզել թե մատուցված ծառայությունների դիմաց  բնակչության և կազմակերպությունների կողմից  ինչպես են կատարվում գանձումները և հարկերի հավաքագրումը,  եկամուտների մասով որ կառույցներն են գերակատարել պլանները, ինչպիսի խնդիրնեեր են խոչընդոտում աշխատանքներին: Սուրեն Գրիգորյանը վերստին ընդգծեց, որ անպայմանորեն պետք է մարել բոլոր պարտքերը, ինչպես նաև           ճշգրտել սպասելիք  եկամուտների չափերը` նպատակ հետապնդելով առանց խնդիրների ոտք դնել 2013 թվական:

Ս.Գրիգորյանը հետաքրքրվեց նաև Ամանորի հետ կապված միջոցառումների ծրագրով: Փոխքաղաքապետ  Ա.Հակոբյանն իրազեկեց, որ մայրաքաղաքում տոնական ձևավորման նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են գտնվում և դեկտեմբերի 24-ից կմեկնարկեն կենտրոնացված Ամանորի միջոցառումները:

Եզրափակելով խորհրդակցությունը , քաղաքապետը ներկաներին ևս մեկ անգամ հիշեցրեց, որ <<ավարտվող տարում կիսատ գործեր չպետք է մնան  և Նոր Տարին պետք է դիմավորել արժանապատվորեն>>:           

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար