11.12.2012   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  Գլխավորապես կենսական նշանակության հարցեր են շոշափվել դեկտեմբերի11-ին Ստեփանակերտի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցությունում, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

    <Ձմեռ> ծրագիրն արդեն իրագործման փուլ է թևակոխել, և գաղտնիք չէ, որ աշխատանքների համակարգման արդյունավետությունից է կախված քննաշրջանի հաջող ընթացքը: Այդ իրողությունը լավ են գիտակցում և Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների (<Բնակարանային շահագործման տնտեսություն>, <Ջրմուղ-կոյուղի>, <Ջերմային տնտեսություն>, <Ստեփանակերտի համայնքային ծառայություն>, <Ստեփանակերտի բուսաբանական այգի> ընկերությունների) ղեկավարները, ովքեր պատասխանատու են մայրաքաղաքի կենսաապահովման խնդիրների լուծման, ձմռան շրջանում` հասարակական տրանսպորտի անվտանգ երթևեկությունը, կենսական նշանակության օբյեկտներում` անխափան ջեռուցումն ապահովելու համար:

     Քաղաքապետարանի բաժինների պետերի մասնակցությամբ կայացած խորհրդակցությունում քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ընկերությունների պատասխանատուները <Ձմեռ> ծրագրի իրագործման շուրջ հանդես եկան տեղեկատվությամբ: Նրանց հավաստմամբ, այդ ուղղությամբ բավականաչափ նախապատրաստական աշխատանքներ են տարվել, հանկարծակիի գալու խնդիր չի լինի և իրավասու կազմակերպությունները լիովին պատրաստ են հաղթահարել բոլոր դժվարությունները:

    Քաղաքապետ Ս.Գրիգորյանը ամփոփելով խորհրդակցությունը, կառույցների ղեկավարներին հանձնարարեց նոր տարվա համայնքային բյուջեի ուրվագծման նպատակով ճշգրտել պլանները և ավարտին հասցնել 2012-ի անելիքները:

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար