Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.22  դրամ
EUR   526.22  դրամ
RUB   7.39  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
28.11.2012   ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ, ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ ԵՆ

Պետական միջոցների հաշվին մայրաքաղաքի փողոցների ու բակերի բարեկարգման, պատերազմից  տուժած բնակելի շենքերի և կենսական նշանակության օբյեկտների ու տանիքների  վերանորոգման աշխատանքները, որոնք ներառված են 2012թ  ծրագրերում, մինչև տարեվերջ ավարտին հասցնելու համար առավելագույն ջանքեր են պահանջվում շինարարներից: Իսկ  աշխատանքների ծավալների ընդլայնման ու որակի ապահովման տեսանկյունից  գաղտնիք չէ, որ պատասխանատվությունը ԼՂՀ քաղաքաշինության նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ ստանձնել է  քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժինը, որը, բնականաբար, նաև վերահսկողական  գործառույթներ է իրականացնում:

Այս համատեքստում կարևորելով պահանջվող չափորոշիչների պահպանման անհրաժեշտությունը, մասնագետների կողմից արվում է հնարավորը, որպեսզի բնակիչները գոհ մնան իրականացվող աշխատանքների որակից և սահմանված ժամկետում ծրագիրն ավարտին հասցվի:

Բաժնի պետ Վ.Միքայելյանի խոսքով, նախանշված աշխատանքների գրեթե 80 տոկոսը ավարտված է ու մինչ նոր տարի ստանձնած պարտավորությունները լիովին կկատարվեն: Անցած ժամանակահատվածում  վերակառուցվել են զոհված ազատամարտիկների 25 բնակարաններ, հրետակոծությունից տուժած 24 առանձնատներ: Միաժամանակ  վերանորոգվել են չորս տասնյակ տների տանիքներ, կառուցվել երեք խաղահրապարակներ: Աշխատանքներ են տարվել նաև բակերի բարեկարգման, շենքերի մուտքերի և աստիճանների, հենապատերի վերակառուցման, կոյուղագծերի և ջրագծերի, դիտահորերի վերանորոգման ուղղությամբ: 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար