Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.98  դրամ
EUR   527.92  դրամ
RUB   7.49  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
21.09.2018   ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆ

Ստեփանակերտի անվանակոչման 95-ամյակին էր նվիրված Մուրացանի անվան քաղաքային գրադարանում կայացած հանդիպումը` Ստեփանակերտի պատվավոր քաղաքի, հանրապետության վաստակավոր մանկավարժ Սվետլանա Դավթյանի հետ:

Գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց օրվա հերոսուհու անցած ճանապարհը, ինչպես նաև պատմական որոշ դրվագների անդրադարձավ` կապված մայրաքաղաքի անցյալին ու ներկային:

Վաստակաշատ իր ուսուցչապետի և գործընկերուհու մասին ջերմ, սրտառուչ խոսքեր ասաց գրադարանի անբաժան բարեկամ, թոշակառու մանկավարժ Ռոմելա Թովմասյանը: Ապա ընթերցողներն արտասանեցին հարազատ Արցախն ու նրա մայրաքաղաքը փառաբանող բանաստեղծություններ:

Հանդիպմանը հուզիչ ելույթ ունեցավ օրվա պատվավոր հյուրը` Սվետլանա Դավթյանը, ով շնորհակալական խոսքեր ուղղեց միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին, բոլորին շնորհավորեց քաղաքի օրվա կապակցությամբ` մաղթելով խաղաղություն ու երջանկություն:

Միջոցառմանը ելույթ ունեցավ և ներկաներին հիշարժան իրադարձության կապակցությամբ շնորհավորեց նաև քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն