Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   484.35  դրամ
EUR   556.13  դրամ
RUB   7.42  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
13.09.2018   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ 2800-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանին նվիրված մշակութային ծրագրի շրջանակում, աշխատանքային այցով Արցախում է գտնվում Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը` փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի գլխավորությամբ:

Պատվիրակության անդամները, ավանդույթի համաձայն, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել են մայրաքաղաքի Հուշահամալիր և ծաղկեպսակ տեղադրել Մեծ հայրենականում և Արցախյան ազատամարտում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Նրանք միաժամանակ ծաղիկներ են խոնարհել հուշահամալիրի տարածքում ննջացող հայորդիների և դուստրերի շիրիմներին:

Երևանի գործընկերներին, փոխքաղաքապետ Ա.Սուքիասյանի ղեկավարությամբ հյուրընկալել է Ստեփանակերտի քաղաքապետ Ս.Գրիգորյանը, ով իր անունից ողջունել և շնորհավորել է առաջիկա նշանակալի իրադարձության` Երևանի 2800-ամյա հոբելյանի կապակցությամբ, երևանցիներին մաղթել տոկունություն և հաստատակամություն, անսպառ եռանդ, անձնական երջանկություն, իսկ մայրաքաղաքին`<<ջերմ ու պայծառ հոբելյաններ>>… Նա գոհունակություն է հայտնել արդյունավետ փոխգործակցության  համար և վստահեցրել, որ իր կողմից կարվի հնարավորը` ամրապնդելու երկու քաղաքապետարանների միջև հաստատված բարեկամությունը:

Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարեմաղթանքի խոսքերի համար, պատրաստակամություն հայտնել իր հերթին, նպաստել համագործակցության ընդլայնմանը, գործընկերային կապերի առավել սերտացմանը: Նրա խոսքով արդյունավետ փոխգործակցության արդյունքում  արձանագրվել են լուրջ ձեռքբերումներ` ամենատարբեր ոլորտներում, որոնք շարունակ ամրապնդվում, նոր բովանդակություն են ստանում:

Նույն օրը, երեկոյան, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի  լեփ-լեցուն դահլիճում կայացել է Երևանի քաղաքապետարանի կողմից հեղինակած <<Ողջույն Երևանից` Ստեփանակերտին>> մշակութային ծրագիրը, որը վերածվել է բարեկամության մեծ տոնի: Երևանն իր հետ բերել էր ջերմագին ողջույններ` արտահայտված երաժշտական կատարումներով: Ողջ երեկոյի ընթացքում երաժշտասերների հետ էին ռադիոյի էստրադային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ, դիրիժոր, դաշնակահար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը, ճանաչված  այլ արվեստագետներ, մտավորականության ներկայացուցիչներ:

Մշակութային երեկոն ևս մի առիթ էր ամրապնդելու երկու քաղաքների բարեկամական և գործընկերային հարաբերությունները:

Տոնական միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն