Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   488.68  դրամ
EUR   549.03  դրամ
RUB   7.21  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
12.09.2018   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

 

Սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտում` քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների ծրագիրն է քննարկվել և վերջնականապես հստակեցվել քաղաքապետ  Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որին քաղաքապետարանի պատասխանատուներից և քաղաքային հանձնաժողովի անդամներից  բացի հրավիրված էին նաև տարբեր կազմակերպությունների և ընկերությունների ղեկավարներ:

Քաղաքապետն ընդգծել է միջոցառման պատշաճ կազմակերպումը, տոնակատարությանը` ստեփանակերտցիների ակտիվ մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությունը, ինչն առանձնակի շուք կհաղորդեր ժողովրդական տոնախմբությանը: Նա համոզմունք է հայտնել, որ նախապատրաստական աշխատանքների ավարտական փուլում հանձնաժողովի անդամներին կհաջողվի համատեղ ուժերով շտկել  բացթողումները, վերանայել անցկացվելիք  մարզամշակութային միջոցառումների ցանկը  և հանդես գալ  տոնական հագեցած ծրագրով:

<<Ամեն ինչ պիտի արվի քաղաքի օրն արժանապատվորեն նշելու համար>>,- նշել է քաղաքապետ Ս.Գրիգորյանը` վերջին հանձնարարությունները տալով խորհրդակցության մասնակիցներին:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն