Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   484.87  դրամ
EUR   547.37  դրամ
RUB   7.30  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
05.07.2018   ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ

 

Ստեփանակերտի քաղաքապետ, ԱՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի հանբոլի ֆեդերացիային` նախագահ Սարգիս Գրիգորյանի մահվան կապակցությամբ, ուր մասնավորապես ասված է. <<Խոր վշտով տեղեկացա վաղեմի բարեկամիս և գործընկերոջս` Հայաստանի հանբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Աբրահամի Գրիգորյանի վաղաժամ մահվան մասին:

            Երկար տարիներ աշխատելով պետական ամենատարբեր կառույցներում ու զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, նա իր սկզբունքայնության ու մարդամոտ բնավորության շնորհիվ ամենուր նվաճել է գործընկերների, կոլեկտիվի սերն ու հարգանքը, նրանց վստահությունը: Նա իր գործունեությունը հաճելիորեն համատեղում էր սպորտի հետ և փորձում անձնապես նպաստել երիտասարդության ֆիզիկական դաստիարակության զարգացմանը: Հանդիսանալով ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահը, Ս.Գրիգորյանը անում էր հնարավորը, որպեսզի մասայական այդ մարզաձևը լայն տարածում գտնի ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում, և հավաքական թիմերն ըստ արժանավույն ներկայացվեն միջազգային ու հանրապետական մրցաշարերում:

            Հարգելի բարեկամներ

            Արցախի հանդբոլի ֆեդերացիայի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Սարգիս Գրիգորյանի մահվան կապակցությամբ և զորակցություն եմ հայտնում գործընկերներին, հանգուցյալի ընտանիքի անդամներին, բոլոր հարազատներին: Նրա հիշատակը վառ կմնա մեր սրտերում>>: