Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.74  դրամ
EUR   535.47  դրամ
RUB   7.60  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
01.11.2012   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Գլխավորապես ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքին առնչվող հարցերն են քննության առվել հոկտեմբերի 31-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի նիստերի դահլիճում հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Խորհրդակցությունում, որին քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուներից բացի ներկա էին նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկ-կազմակերպությունների ու մի շարք կառույցների ղեկավարներ,   Ս.Գրիգորյանն ընդգծելով խնդրի կարևորությունը, պարտավորեցրեց վերանայել անելիքները  և հերթական ծրագրեր մշակել: Մասնակիցների ուշադրությունը նա հրավիրեց իրենց գլխավորած ոլորտներում ձմռանը պատշաճ մակարդակով նախապատրաստվելուն, խնայողական  ռեժիմով աշխատանքների  համակարգմանը, կրթական օջախներում ու բնակելի թաղամասերում, կենսական նշանակության օբյեկտներում անհատական ջեռուցման ապահովմանը  միտված հարցերին: Քաղաքապետի առաջարկով մի շարք հիմնարկների  տնօրեններ, ընթացիկ աշխատանքների վերաբերյալ ներկայացրին համառոտ տեղեկատվություն:

Խորհրդակցությունում, բնականաբար, օրակարգից դուրս չմնացին նաև մատուցված ծառայությունների  դիմաց վարձավճարների գանձման ու հարկերի հավաքագրման գործընթացի արագացման, մինչև տարեվերջ բոլոր տեսակի պարտքերի մարման, ծառատնկման, սանիտարական մաքրման  և բարեկարգման միամսյակի շրջանակում համաքաղաքային շաբաթօրյակ անցկացնելումասինհարցերը: Քաղաքապետ Ս.Գրիգորյանը ավելորդ չհամարեց  հիշեցնել, որ<<ծառերի հատումն ինքնանպատակ չէ և նրանց փոխարեն անպայմանորեննոր, առողջ շիվեր պիտի տնկվեն>>:

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար