Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   482.27  դրամ
EUR   567.63  դրամ
RUB   7.31  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
18.06.2018   ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԵՎՍ  ՍՏԵՂԾՎԵԼ Է ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲ

 

Մայրաքաղաքում տեղացած կարկտախառն, հորդառատ անձրևի հետևանքների ուսումնասիրման և վերացման, աղետից տուժած քաղաքացիների բողոքներին և դիմումներին հնարավորինս արագ արձագանքելու և օգնություն ցուցաբերելու խնդիրներն են  քննարկումների առարկա հանդիսացել հունիսի 18-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որին մասնակցում էին ինչպես  քաղաքապետարանի պատասխանատուներ, այնպես էլ կենսաապահովման հիմնարկների ղեկավարներ:

Ընդգծելով,  դիմումներն արագ ընթացքավորելու, բնակչությանն աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, քաղաքապետը ներկաներին հանձնարարեց առանձնակի ուշադրությամբ մոտենալ խնդրին և գտնել արդարացի ու հիմնավորված լուծում: Հանդիպմանը մասնավորապես քննարկվել է աղետից տուժած քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելու հնարավորությունը: Այդ կապակցությամբ Ս.Գրիգորյանի հանձնարարականով քաղաքապետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը կգլխավորի շինարարության և բարեկարգման բաժնի պետ Վալերի Միքայելյանը: Աշխատանքների համակարգման շտաբում ընդգրկվել են քաղաքապետարանի աշխատակիցներ և մի շարք ընկերությունների  պատասխանատուներ:

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ, նախատեսվում է հունիսի 23-ին Ստեփանակերտում կազմակերպել համաքաղաքային շաբաթօրյակ` ուսումնական հաստատություների, հիմնարկ-ձեռնարկությունների /անկախ սեփականության ձևից/ ու պետական կառույցների աշխատողների մասնակցությամբ, ինչը կնպաստի բնական աղետի հետևանքների վերացմանը, սանիտարական մաքրության բարելավմանն ու քաղաքի բարեկարգմանը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն