Ի գիտություն տեղեկացվում է, որ Ստեփանակերտի քաղաքային համայնքի զինանշանի ստեղծման մրցութային հանձնաժողովը հայտարարում է մայրաքաղաքի զինանշանի պատկերի ստեղծման բաց մրցույթ:
Զինանշանը պետք է արտացոլի Ստեփանակերտ քաղաքի պատմությունը, մշակույթն ու կենցաղն արտահայտող խորհրդանիշներ:
Զինանշանի չափը պետք է լինի 40/60, նյութը` թղթի վրա:
Մրցանակային ֆոնդը կկազմի 350.000 դրամ:
Մասնակցության հայտեր կարող եք ներկայացնել մինչև 01.03.2012թ. քաղաքային հանձնաժողովին:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Ստեփանակերտի քաղաքապետարան` Ն. Ստեփանյան 22 հասցեով կամ զանգահարել 94-36-36 հեռախոսահամարով: