Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   485.28  դրամ
EUR   562.25  դրամ
RUB   7.40  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
07.03.2018   ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ`ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի կանայք, մայրեր և քույրեր

Ընդունեքիմանկեղծ շնորհավորանքներնու բարեմաղթանքներըկանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ:

Հատկանշական է, որ տոնը զուգադիպում է գարնան զարթոնքի հետ և հնարավորություն ընձեռնում ևս մեկ անգամ արժևորելու ևգնահատելուձեր վաստակը, նվիրումն ու մարդկային բարությունը, հոգու վեհությունն ու գեղեցկությունը:

Կանայք իրենց ակտիվ մասնակցությամբ աչքի ընկանԱրցախյան ազգային-ազատագրական պայքարի (Ղարաբաղյան շարժման)ողջ ընթացքում, որի 30-րդ տարեդարձը նշում ենք այս օրերին, դրսևորելով աննկուն կամք և խիզախում, անձնվիրության բազում օրինակներ: Անգնահատելի է ձեր դերը, սիրելի կանայք, երկրի համար ֆիզիկապես ամուր և բազմակողմանի զարգացած, հայրենասեր սերունդ դաստիարակելու գործում: Ձեր անսահման սիրո ու քնքշանքի, անսասան կամքի ու զորեղ հավատքի շնորհիվ էր, որ արցախյան շարժման տարիներին համախմբվեցինք ու հետևողականորեն շարունակեցինք մեր պայքարը: Մեր ժողովրդի համար օրհասական պահերին միասնության կոչով մարտի նետվեց ձեր կողմից սնած ու դաստիարակված հայ զինվորը, ու դաժան պատերազմում ծնկի բերելով թշնամուն, աշխարհին ապացուցեցինք Արցախի անպարտելիությունն ու հավերժությունը:

2016թ. ապրիլյան ողբերգական իրադարձությունները ևս մի նոր փորձաքար հանդիսացան մեր ժողովրդի համար: Հանուն հայրենիքի անվտանգության` վերստին կուռ միասնություն դարձան ու համախմբվեցին Արցախը, Հայաստանն ու Սփյուռքը: Եվ թշնամին արժանի հակահարված ստացավ ու ետ շպրտվեց ելման դիրքեր: Մեր մայրերի, կանանց օրհնանքը զորավիգ եղավ հայ զինվորին` դրսևորելու իր քաջությունն ու անպարտելիությունը, կրկնելու ավագների սխրանքը:

Այսօր էլ դուք ձեր ուսերին մեծ բեռ եք կրում` տղամարդկանց հետ հավասարապես մասնակցելով պատերազմի հետևանքով տուժած տնտեսության վերականգնմանը, մայրաքաղաքի կենսական խնդիրների լուծմանը: Ակտիվորեն ներգրավվելով խաղաղ շինարարությանը, անում եք հնարավորը` մեր քաղաքն առավել գեղեցիկ դարձնելու, հարուստ ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար: Հատկապես անուրանալի է սոցիալական ոլորտում, կրթության և մշակույթի, առողջապահության բնագավառներում կատարած Ձեր բոլորանվեր աշխատանքը, որն ուղղված է մատաղ սերնդի կրթմանն ու դաստիարակմանը, բնակչության առողջության պահպանմանն ու հոգևոր արժեքների կերտմանը: Քաղաքային իշխանություններն այսուհետև ևս ամեն ինչ կանեն կանանց հոգսերը թեթևացնելու, զբաղվածության խնդրին առավել մեծ ուշադրություն դարձնելու համար, լայնորեն կաջակցեն սոցիալապես անապահով ընտանիքներին:

Թանկագին կանայք

Վերստին շնորհավորելով ավանդական տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, խաղաղություն ու երջանկություն: Սեր, համերաշխություն ու ամենայն բարիք` բոլոր հայ ընտանիքներին: