Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   485.12  դրամ
EUR   549.84  դրամ
RUB   7.31  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
06.03.2018   ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Արցախյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակում փետրվարի 27-ից` մարտի 1-ը, Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքի հ. 1 հիմնական մարզադահլիճում, քաղաքի դպրոցների 7-9-րդ դասարանների աղջիկների միջև կայացել են վոլեյբոլի մրցումներ, որոնք խանդավառություն և հետաքրքրություն են առաջ բերել մարզասերների շրջանում:

Մրցումներն անց են կացվել օլիմպիական եղանակով` 3 խաղափուլից: Ընդ որում, թիմերի մրցանակային տեղերը որոշվել են միավորների առավելագույն քանակով: Արդյունքում, 1-ին մրցանակային տեղը զբաղեցրել է 10-րդ դպրոցի հավաքական թիմը: Երկրորդ տեղը գրավել է 7-րդ դպրոցի հավաքական, իսկ երրորդ մրցանակային տեղը` հ.1 դպրոցի հավաքական թիմը:

Մրցանակային տեղեր գրաված թիմերը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են հուշանվերներով և պատվոգրերով: Այդ պատվաբեր առաքելությունը կատարել է Ստեփանակերտի քաղաքապետի` հատուկ հանձնարարականների գծով մասնագետ Էդուարդ Առուշանյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն