Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   480.58  դրամ
EUR   593.23  դրամ
RUB   8.47  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
09.02.2018   ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

ՈՉ ՈՔ ԱՆՄԱՍՆ ՉՊԻՏԻ ՄՆԱ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՑ

 

Գլխավորապես 2018-ի հոբելյանական իրադարձություններին նվիրված տոնական միջոցառումների նախապատրաստմանն ու պատշաճ կազմակերպմանն էր միտված քաղաքապետարանի պատասխանատուների և շահագրգիռ կառույցների (կազմակերպությունների) ղեկավարների մասնակցությամբ` փետրվարի 9-ին ավագանու նիստերի դահլիճում հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Ներկաների ուշադրությունը հրավիրելով օրակարգում ներառված հարցերին, քաղաքապետը կարևորելով դրանց քաղաքական ու պատմական նշանակությունը, կոչ արեց ակտիվ մասնակցություն ցուցաբերել հոբելյանական միջոցառումներին, հանդես գալ կոնկրետ առաջարկություններով և ձեռնարկումներով:

<<Տարին հարուստ է հոբելյաններով, Ազգովի նշելու ենք Հայաստանի առաջին Հանրապետության 100, Երևանի հիմնադրման 2800-ամյակները, ինչպես նաև Ղարաբաղյան ազգային - ազատագրական պայքարի (Արցախյան շարժման) 30-րդ տարեդարձը: Իրադարձություններ, որոնք քաղաքական և պատմական հսկայական նշանակություն ունեն մեր ժողովրդի կյանքում, և հետադարձ հայացք ձգելով, պահանջվում է վերաարժևորել տոները, նոր շունչ ու ոգի հաղորդել միջոցառումներին, որոնք մեզ ուղեկցելու են ամբողջ տարվա ընթացքում, - նշեց քաղաքապետը: - Այդ տեսանկյունից, կարծում եմ, մեզնից յուրաքանչյուրն անմասն չպիտի մնա ծրագրվող միջոցառումներից: Իմ խորին համոզմամբ, արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյա հոբելյանի նշումը, ևս մի առիթ է միջազգային հանրությանը, աշխարհին ապացուցելու մեր հաստատակամությունն ու միասնությունը, մեր հաղթանակներն ամրապնդելու և պայքարն ավարտին հասցնելու վճռականությունը, մեր խոնարհումը բերելու արցախյան ազատամարտում նահատակվածների պայծառ հիշատակին>>, - ընդգծեց Ս.Գրիգորյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն