Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   480.18  դրամ
EUR   590.67  դրամ
RUB   7.82  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
29.01.2018   ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԸ

ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱԳԵՑԱԾ ԾՐԱԳԻՐ` ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊՈՒՐԱԿՈՒՄ

 

Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի ավանդաբար նշում է Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների հիշատակի օրը:

Ահա արդեն 5-րդ տարին է, ինչ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության հետ համատեղ հիշարժան տոնը` քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժինը հագեցած ծրագրով նշում է մայրաքաղաքի Շահումյանի անվան պուրակում` ուսանողների, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ՊԲ ռազմամարզական վարժարանի սաների, զինծառայողների ակտիվ մասնակցությամբ:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ օր առաջ ազգային տարազով աղջիկները քաղաքի մարդաշատ փողոցներում բաժանել են գեղարվեստորեն, ճաշակով ձևավորված խորհրդանշական աղաբլիթներ` Ս.Սարգիս զորավարի մասին պատմող բուկլետներով: Հատկանշական է, որ օրացուցային տոնի համաձայն, Սուրբ Սարգիսը <<սիրո ճակատագիր որոշողն է, ամուսնության հովանավորը` երիտասարդ զույգերը>>: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ այս տարի ավանդական տոնը նշում է հունվարի 27-ին: Ասել է թե` տոնը նշվում է ինչպես եկեղեցական ծեսով, այնպես էլ` ժողովրդական ավանդական սովորությամբ:

Միջոցառմանը, որն ուղեկցվում էր <<Մենք ենք, մեր սարերը>> համույթի, Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի տան գեղարվեստական կոլեկտիվի, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի, մանկապատանեական ստեղծագործական տան, Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սաների հորդաբուխ ելույթներով, ժողովրդական երգերով ու պարերով, արտասանություններով, քիչ անակնկալներ չեղան, և մրցույթում հաղթողներն արժանացան պարգևների: Ներկաների համար ոգևորիչ էր նաև Սուրբ Սարգիս Զորավարի հայտնությունը` ճերմակ ձիու վրա, ում կերպարը մարմնավորել է Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական, դրամատիկական թատրոնի դերասան Գենադի Առուշանյանը:

Տոնի առիթով մասնակիցներն ողջունել և օրհնանքի խոսքեր է հղել Տեր Մինաս քահանա Մովսիսյանը:

Տոնական միջոցառմանը ներկա էր նաև  քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն