Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.13  դրամ
EUR   525.98  դրամ
RUB   7.47  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
26.09.2012   ՀՍՏԱԿԵՑՎԵԼ Է ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

Մայրաքաղաք Ստեփանակերտի ավանդական դարձած օրվան էր նվիրված սեպտեմբերի 25-ին քաղաքային համայնքի ավագանու նիստերի դահլիճում կայացած աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Խորհրդակցությունում ներկա էին փոխքաղաքապետերը, աշխատակազմի ղեկավարը, պատասխանատու այլ աշխատողներ, շահագրգիռ կառույցների, մասնավորապես ստեղծագործական կազմակերպությունների ղեկավարներ, արվեստագետներ: Հանդիպմանը մանրակրկիտ քննության առնվեցին հնչեցված կարծիքներն ու առաջարկությունները: Եվ արդյունքում հստակեցվեց քաղաքի օրվա կապակցությամբ նախատեսված միջոցառումների ծրագիրը, որի մեջ ներառված են մշակութային և մարզական բնույթի ամենատարբեր ուղղություններ: Տոնակատարության կազմակերպիչները քաղաքապետից ստացան վերջին հանձնարարությունները: Հոկտեմբերի 13-ին` քաղաքի օրվան նվիրված հանդիսությունների մեկնարկը կտրվի Ս.Շահումյանի անունը կրող պուրակում` Ստեփան Շահումյանի հուշարձանի ծաղկեպսակադրությամբ:

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար