Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.74  դրամ
EUR   535.47  դրամ
RUB   7.60  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
22.09.2017   ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Նոյեմբերի 22-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատվիրակությանը, որի կազմում են կրթության բաժնի պետ Սիմա Բաղդասարյանը  և սոցիալական պաշտպանության ու առողջապահության բաժնի պետ Ստելլա Բաղդասարյանը:

Քաղաքապետը գոհունակություն է հայտնել Էրեբունի վարչական շրջանի  և Ստեփանակերտի քաղաքապետարանի միջև տարեցտարի ընդլայնվող համագործակցության ու ամրապնդվող բարեկամության առնչությամբ և նշել, որ հաճախակի փոխայցելություններն էլ ավելի կնպաստեն  համատեղ ծրագրերի մշակմանն ու  իրագործմանը, գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հյուրերն շրջանի ղեկավարության անունից քաղաքապետին և բոլոր ստեփանակերտցիներին շնորհավորել են հիշարժան իրադարձության` Ստեփանակերտի օրվա կապակցությամբ, մայրաքաղաքին մաղթել բարգավաճում և հետագա զարգացում:

Հանդիպմանը, որին ներկա են գտնվել նաև Ստեփանակերտի  քաղաքապետի տեղակալ Սուրեն Թամրազյանը, քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը, սոցիալական  պաշտպանության և առողջապահության բաժնի պետ Իվետա Դանիելյանը, անդրադարձ է եղել  ոլորտային  առաջիկա ծրագրերին , մտքեր են փոխանակվել սկզբունքային նշանակության մի շարք հարցերի շուրջ:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն