Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.48  դրամ
EUR   535.52  դրամ
RUB   7.56  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
22.09.2017   ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ԵՐԿԱՐԱՄՅԱ, ԱՆԲԱՍԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Սեպտեմբերի 22-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Ստեփանակերտի օրվա կապակցությամբ հյուրընկալել էր քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների և կազմակերպությունների մի խումբ աչքի ընկած աշխատողների, կրթօջախների մանկավարժների, մայրաքաղաքի մտավորականության ներկայացուցիչների: Քաղաքապետը երկարամյա, անբասիր աշխատանքի համար, ինչպես նաև հիշարժան իրադարձության առիթով շնորհավորել է ներկաներին, մաղթելնրանց քաջառողջություն ևնորանոր հաջողություններ աշխատանքում ու անձնական կյանքում` ի շահ սիրելի Ստեփանակերտի բարգավաճման ու հետագա զարգացման:

Դիմելով ավագանու նիստերի դահլիճում հավաքվածներին, Ս.Գրիգորյանը մասնավորապես նշել է, թե յուրաքանչյուրն իրավամբ հպարտանում է  քաղաքի անցյալով ու ներկայով և պարտավորվածություն զգում նրա նկատմամբ: <<Ինչպես ընդունված է ասել, տոներն առիթ են հետադարձ հայացք ձգելու մեր անցած ճանապարհին և վերարժևորելու այն, - ասաց քաղաքապետը: - Հայտնվելով փորձությունների առաջ, Ստեփանակերտըբնակչության անսասան կամքի, միասնական ջանքերի շնորհիվարժանապատվորեն հաղթահարել է դժվարություններըևպատվաբեր ուղի անցել>>,- ընդգծեց քաղաքապետը:

Անդրադառնալով ձեռքբերումներին, Ս.Գրիգորյանը կարևորեց այն հանգամանքը, որ վերջին տարիներին շինարարական-վերականգնողական լայնածավալ աշխատանքների շնորհիվ անճանաչելիորեն փոխվել է մայրաքաղաքը, դարձել գեղեցիկևհրապուրիչ: <<Երկրի իշխանությունների աջակցությամբ մենք ականատեսն են այն գործընթացների, որոնք կապիտալ շինարարության մասով իրականացվում են ամենատարբեր ոլորտներում: Դրանք մասնավորապես վերաբերում են բնակարանաշինությանն ու դպրոցաշինությանը, փողոցների և զբոսայգիների, բազմաբնակարան շենքերի բակերի վերակառուցմանն ու հիմնանորոգմանը, առողջապահական հաստատությունների ընդլայնմանը, քաղաքի ջրամատակարարման խնդրին, ինչը ոչ միայն կենսական, այլևռազմավարական մեծ նշանակություն ունի>>, - նշեց քաղաքապետը` հավելելով, թե քաղաքապետարանի ուշադրության կենտրոնումէ մնում  ծայրամասային փողոցների և թաղամասերի բարեկարգման և արտաքին լուսավորման, քաղաքի սանիտարական մաքրության բարելավման ու կանաչ տարածքների ընդարձակման խնդիրըև գործընթացը շարունակական բնույթ կկրի:

<<Այստեղ ձեզնից յուրաքանչյուրը, բնականաբար, ներկայացնում է մայրաքաղաքի կենսաապահովման ամենատարբեր ուղղություն և ձեր տքնաջան աշխատանքով է պայմանավորված  մեր քաղաքի հետագա զարգացումն ու առաջընթացը, - ասաց Սուրեն Գրիգորյանը: - Եվ գաղտնիք չէ, որ Արցախ ժամանած այցելուների մոտ երկրի հանդեպ առաջին տպավորությունը ձևավորվում է հենց Ստեփանակերտում: Մայրաքաղաքը տարեցտարի առաջընթաց պիտի ապրի: Հետևաբար, բոլորս պիտի ձգտենք, որպեսզի այն լինի ավելի մաքուր ու գեղեցիկ, ներդաշնակ>>, - նշեց քաղաքապետը` համոզմունք հայտնելով, որ այսուհետ ևս ստեփանակերտցիներն իրենց արժանի ավանդը կբերենմայրաքաղաքի զարգացմանը, առավել պատասխանատվությամբև նվիրումով  կկատարեն իրենց պարտականությունները:

Վերջում քաղաքապետ Ս.Գրիգորյանը ներկաներին վերստին  շնորհավորեցհիշարժան իրադարձության` Ստեփանակերտի օրվաառիթով և նրանց հանձնեց պատվոգրեր և նվերներ:

Արարողությանը ներկա էին փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանը, Արմեն Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Գագիկ նազլուխանյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն