Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.48  դրամ
EUR   535.52  դրամ
RUB   7.56  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
29.05.2017   ԵԼՆԵԼՈՎ ԱՆՎՏԱՆԳ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ

 

Հաշվի առնելով ճանապարհների անվտանգ երթևեկության ապահովման անհրաժեշտությունը, Ստեփանակերտի քաղաքապետարանը շարունակում է հավատարիմ մնալ այդ  սկզբունքին և նպաստել  գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:

Ընդորում, իրականացվող աշխատանքներում ծրագրից դուրս չեն մնում նաև ծայրամասային փողոցներն ու նորակառույց թաղամասերը, որտեղ կենսական նշանակության հարցերի լուծումն առաջնային է մնում:

Նպատակ ունենալով անվտանգ երթևեկության երաշխիքներ ապահովել Արեշ թաղամաս տանող ճանապարհին, վտանգավոր շրջադարձը վերջերս <<պատվել>> է կողային ցանկապատերով, ինչը թույլ կտա խուսափել հնարավոր վթարներից: Միաժամանակ ամբողջ շրջապատը բարեկարգվել է և շրջադարձին հարող տարածքում իրականացվել ծառատունկ:

Քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար Ավանեսյանի խոսքով, նման ծրագրերը շարունակական կլինեն և առաջնահերթ կներառվեն հեռավոր թաղամասերը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն