Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.74  դրամ
EUR   535.47  դրամ
RUB   7.60  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
29.05.2017   ՀԱՄԵՐԳ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի տան գեղարվեստական կոլեկտիվը համերգներով  հաճախ է հյուրընկալվում Արցախի պաշտպանության բանակի զինվորականներին, համատեղ իրականացնում ուշագրավ ծրագրեր:

Հերթական այցը մայրաքաղաքում տեղակայված ՊԲ     կենտրոնական զորամաս դարձյալ  չի  ուշացել: Այս անգամ  համույթը զինվորականներին ներկայացել էր Հայաստանի Առաջին Հանրապետության տարեդարձի կապակցությամբ: Տեղի ունեցած համերգին, որ կատարվել են հայրենասիրական խրոխտ երգեր ու պարեր, հնչել  Հայաստանին ու Արցախին նվիրված ստեղծագործություններ, իրենց մասնակցությունն են բերել նաև զինծառայողները` առանձնակի շուք հաղորդելով տոնական միջոցառմանը:

Ինչպես ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց Ստեփանակերտի  մշակույթի տան տնօրեն Ռաֆայել Ավանեսյանը, տոնական համերգը եզրափակվել է միասնական շուրջպարով:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն