Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   480.13  դրամ
EUR   587.25  դրամ
RUB   7.74  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
26.04.2017   ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՈՐՈՇՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության 2017 թվականի ապրիլի 10-ի  գրությունը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել հրդեհային անվտանգության միջոցառումների  անցկացման մասին:

Քաղաքապետի որոշմամբ ստեղծվել է հրդեհային անվտանգության միջոցառումների անցկացման հանձնաժողով փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ: Միաժամանակ հաստատվել է նաև հրդեհային անվտանգության միջոցառումների ծրագիրը:

Հրդեհավտանգ ժամանակաշրջանի մոտեցման և պատահական հրդեհներից խուսափելու, ինչպես նաև դրանց կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման նպատակով քաղաքի հիմնարկ-ձեռնարկություններում, կազմակերպություններում` անկախ սեփականության ձևից,   մասնավորապես հրահանգվում է  կազմակերպել հակահրդեհային կանխարգելիչ  միջոցառումներ:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն