Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   481.96  դրամ
EUR   586.88  դրամ
RUB   7.68  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
26.04.2017   ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է <<ԵՐՔԱՂԼՈՒՅՍԻ>> ՏՆՕՐԵՆԻՆ

 

Տարեցտարի ավելի է ամրապնդում Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված բարեկամությունն ու համագործակցությունը, որ արտացոլվում է ամենատարբեր ոլորտներում:

Ավանդական դարձած փոխայցելությունները նպաստում են կապերի ընդլայնմանը, մշակված համատեղ ծրագրերի իրագործմանը, հանդիպումների ժամանակ ծնվում են նոր գաղափարներ, ուրվագծվում դրանց կյանքի կոչման ուղղությունները: Ընդ որում, համագործակցությունը չի սահմանափակվում Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև կապերի սերտացմամբ, ու այն տարբեր ձևաչափերով դրսևորվում է վարչական շրջանների ենթակայության տակ գտնվող հիմնարկ-ձեռնարկությունների, ընկերությունների հետ ակտիվ փոխգործակցությամբ: Առկա հարաբերությունների ամրապնդմանն էր միտված <<Երքաղլույս>> ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Գաբրիելյանի գլխավորած պատվիրակության այցը Ստեփանակերտ:

Ապրիլի 26-ին Վ.Գաբրիելյանին հյուրընկալել է քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նա բարձր է գնահատել Երևանի գործընկերների աջակցությունը Ստեփանակերտին և համոզմունք հայտնել, որ համագործակցությունը հետզհետե կընդլայնի իր շրջանակները, ինչից կշահեն երկու կողմերը: Հանդիպմանն արծարծվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել պաշտպանության բանակում ծառայող զավակներին տեսակցելու նպատակով` Երևանից Ստեփանակերտ ժամանող ծնողների այցի կազմակերպման մանրամասներին:

Հանդիպմանը ներկա են  գտնվել փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն