20.04.2017   ԱՆՑԿԱՑՎԵԼ Է <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ>>

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ

 

Ապրիլի 18-19-ը մայրաքաղաքի հ.1 հիմնական դպրոցի մարզադահլիճում կայացավ Ստեփանակերտի <<Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն>> 1-ին փուլի մրցույթը, որին մասնակցում էին նախադպրոցական բոլոր 7 հիմնարկների հավաքական թիմերը` թվով 70 երեխաների ընդգրկմամբ:

Փոքրիկներն իրենց ուժերը չափեցին տարբեր վարժություններում: Արդյունքում` ակնհայտ դարձավ, որ մրցույթում հաղթող է ճանաչվել հ.10 դպրոցի նախադպրոցական խմբի հավաքական թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է հ.1 դպրոցի, իսկ երրորդ մրցանակային տեղը` հ.2 դպրոցի նախադպրոցական խմբի հավաքական թիմը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից արժանացել են պատվոգրերի և դրամական պարգևների:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն