Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   482.25  դրամ
EUR   566.07  դրամ
RUB   8.39  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
20.04.2017   ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԵՌԱՏՈՆԻՑ ԱՌԱՋ

Հաշված օրեր են մնում Մայիսյան եռատոնին: Եվ մայրաքաղաքը եռանդով նախապատրաստվում է մեր ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող այդ բացառիկ իրադարձությանը:

Ինչպես հայտնի է, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ հաստատված է Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման ծրագիրը և միջոցառումների համակարգման նպատակով ստեղծվել է համապատասխան հանձնաժողով: Դեռ շաբաթներ առաջ են մեկնարկել Ստեփանակերտի հուշահամալիրի, մայրաքաղաքի փողոցների ու բակերի սանիտարական մաքրման, կանաչապատման ու բարեկարգման, ինչպես նաև տոնական ձևավորման աշխատանքները: Ամենուր աչք են շոյում եռատոնը խորհրդանշող պաստառներն ու գովազդային վահանակները, պետական դրոշները, գեղագիտական հաճելի տպավորություն են թողնում խնամքով մշակված  կանաչ պուրակներն ու սիզամարգերը: Ասել է թե` Ստեփանակերտն օրեցօր ավելի է գեղեցկանում ու տոնական տեսք ստանում:

Եռատոնի նախաշեմին մայրաքաղաքում միաժամանակ արդյունավետ աշխատանքներ են իրականացվում փողոցների, հրապարակների, մայթերի մաքրման, ինչպես նաև` հուշարձանների լվացման ուղղությամբ: Ենթադրվում է, որ ապրիլի 22-ին Ստեփանակերտում նախատեսված համաքաղաքային շաբաթօրյակը <<նոր սրբագրումներ>>  կկատարի բարեկարգման, կանաչապատման և սանիտարական մաքրման ծրագրերում:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն