20.06.2012   ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԲԱՑ ԱՃՈՒՐԴ` ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Թվով 13 հողամաս է վաճառվել քաղաքացիներին` հունիսի 19-ին Ստեփանակերտի քաղաքապետարանում համապատասխան հանձնաժողովի կողմից կազմակերպված բաց աճուրդի ժամանակ, որի ընդհանուր մակերեսը կազմում 10166.66 քառ.մետր:

Հատկացված հողամասերը գլխավորապես վաճառքի են հանվել անհատական բնակելի տների կառուցման նպատակով և նրանցից ընդամենը երկուսն են օգտագործվելու հասարակական նշանակության օբյեկտի շինարարության համար: Հատկանշական է, որ աճուրդում քաղաքացիներին հիմնականում հողատարածքներ են տրամադրվել մայրաքաղաքի Աջափնյակ տարածքից:

Աճուրդով վաճառքի հանված հողամասերի դիմաց ընդհանուր գումարը կազմել է 3մլն 39 հազար դրամ: