Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   482.25  դրամ
EUR   566.07  դրամ
RUB   8.39  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
14.02.2017   ԱՎԱՆԴԱԿԱՆ ՏՐՆԴԵԶԸ` ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

 

Արցախում իրականացվող ավանդական միջոցառումների շարքում վերջին տարիներին լայնորեն արմատավորվել են և ազգային, հոգևոր տոները, որոնց հատկապես իր ակտիվ մասնակցությունն է բերում երիտասարդությունը:

Նախորդ տարվա օրինակով, ավանդական Տրնդեզը /Տյառն ընդառաջը/ շուքով է նշվել երեկ` փետրվարի 13-ին, Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի տան նախաձեռնած տոնական միջոցառման շրջանակում: Մայրաքաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցում` ստանալով հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանայի օրհնանքը, նորապսակ զույգերն այնուհետև ներկա են գտնվել Վ.Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի հին շենքի բակում կազմակերպված միջոցառմանը:

<<Հորդաբուխ>> խարույկի վրայով առաջինը ցատկելու իրավունքը, բնականաբար, վերապահվել է նորապսակներին: Ապա <<նրանց օրինակին>> հետևել են տոնակատարության մյուս մասնակիցները: Միջոցառմանը կատարվել են հայկական ժողովրդական երգեր ու պարեր, կազմակերպվել ազգային խաղեր և, <<մրցույթում>> առավել աչքի ընկած երիտասարդներն արժանացել են հուշանվերների: Հատկանշական է, որ ավանդական միջացառմանն իրենց մասնակցությամբ շուք են հաղորդել պաշտպանության բանակի զինծառայողները, ովքեր ուրախ շուրջպար են բռնել ուսանողների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Վերջում տոնակատարության մասնակիցներին աղանձ և քաղցրավենքի է բաժանվել:

Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն