24.09.2016   Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵՐԵՎԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ

Քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով, այսօր Ստեփանակերտ է ժամանել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը:

Բերդաքաղաք Շուշիի մատույցներում Տ.Մարգարյանի գլխավորած պատվիրակության անդամներին դիմավորել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Այնուհետև Ս.Գրիգորյանը քաղաքապետարանում հյուրընկալել է երևանցի գործընկերոջն ու պատվիրակության անդամներին, որտեղ անկեղծ ու անկաշկանդ զրույց է տեղի ունեցել:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Տարոն Մարգարյանն էլ իր հերթին է Սուրեն Գրիգորյանին հրավիրել հոկտեմբերի 8-ին մասնակցելու <<Էրեբունի-Երևան 2798>> տոնական միջոցառումներին:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն