Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   484.72  դրամ
EUR   551.42  դրամ
RUB   7.27  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
22.09.2016   ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ <<ԻՄ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ>> ԽՈՐԱԳՐՈՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Քաղաքապետը հյուրընկալել է առաջնություն գրաված աշակերտներին ու նրանց ուսուցիչներին

 

Ինչպես հայտնի է քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների` 9-12-րդ դասարանների սովորողների շրջանում անկացվել է ստեղծագործական շարադրությունների մրցույթ` <<Իմ Ստեփանակերտ>> խորագրով:

Մրցույթին մասնակցել են թվով 58 աշակերտներ, որոնք ցուցաբերել են ստեղծագործական իրենց ընդունակություններն ու մայրաքաղաքի նկատմամբ ունեցած սերը: Մրցույթի արդյունքներով 3 հոգի գրավել են 1-ին, 7 հոգի` 2-րդ և 11 հոգի` 3-րդ պատվավոր տեղերը` Ստեփանակերտի քաղաքապետի կողմից արժանանալով պատվոգրերի և արժեքավոր նվերների: Բնականաբար, խրախուսվել են նաև նրանք մայրենի լեզու և գրականության դասավանդող /թվով` 10/ ուսուցիչները:

Սեպտեմբերի 22-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքապետարանի նիստերի դահլիճում հյուրընկալել էր մրցույթում առաջնություն գրաված աշակերտներին ու նրանց ուսուցիչներին: Ջերմորեն շնորհավորելով ներկաներին` ինչպես Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների հռչակման 25-րդ տարեդարձի, այնպես էլ` Ստեփանակերտի օրվա կապակցությամբ, քաղաքապետը մաղթել է նորանոր հաջողություններ, խաղաղություն ու երջանկություն` համոզմունք հայտնելով, որ նրանցից յուրաքանչյուրը կշարունակի նվիրումով ծառայել հայրենիքին, ձեռք բերել խոր ու կայուն գիտելիքներ, իր հաստատուն տեղը գտնել կյանքում: <<Ուրախ եմ, որ ամեն անգամ նորանոր հաղթողներ են տեսնում դահլիճում և տարեցտարի ընդլայնվում է մրցույթի մասնակիցների թիվը, - իր խոսքում նշեց քաղաքապետ Ս.Գրիգորյանը: - Ուրեմը և աշակերտների հետաքրքրությունն ու պատասխանատվությունն է մեծանում ավանդական մրցույթի նկատմամբ, և ուսուցիչների տքնանքը և անդուլ աշխատանքի արդյունքն է առավել նկատելի դառնում: Երեխաները մեր երկրի ապագան են, որոնք պիտի զինվեն հարուստ  գիտելիքներով և դառնան արհեստավարժ մասնագետներ, գիտնականներ, բժիշկներ, շինարարներ, գրողներ, արվեստագետներ, մանկավարժներ, իրենց ուժն ու եռանդը նվիրաբերեն Արցախի պետականության ամրապնդմանն ու երկրի բարգավաճմանը: Վերստին շնորհավորում եմ բոլորիդ հիշարժան տոների առիթով ու մաղթում ամենայն բարիք>>:

Մրցանակների արժանանալու, ինչպես և Արցախի ու Հայաստանի հռչակման 25-ամյակի առիթով ներկաներին շնորհավորանքի խոսքեր է ուղղել նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը:

Այնուհետև քաղաքապետ Ս.Գրիգորյանը հանդիսավոր պայմաններում պատվոգրեր ու արժեքավոր նվերներ է հանձնել մրցանակային տեղեր գրաված դպրոցականներին և նրանց ուսուցիչներին: Պարգևատրվածների անունից մայրաքաղաքի հ. 6 դպրոցի ուսուցչուհի Ռիմա Մելքումյանը քաղաքապետին շնորհակալություն է հայտնել մատաղ սերնդի նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի և բարձր գնահատանքի համար:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն